«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կառավարման վահանակի առջև են տեղադրվում փողոցից բերված տգետ ու չտես դրածոները

Կառավարման վահանակի առջև են տեղադրվում փողոցից բերված տգետ ու չտես դրածոները
11.04.2022 | 07:29

Շինծու և պարտադրված ժողովրդավարությունը, որի քողի տակ արդեն հարյուրամյակներ շարունակ երկրների կառավարման վահանակի առջև են տեղադրվում փողոցից բերված տգետ ու չտես դրածոները և խամաճիկները, իսկ այդ զանգվածը, անձնական շահագրգռություններից բացի չի գնահատում ոչինչ, առավել ևս հանրային, հասարակական շահը:

Գիտակցաբար կամ անգիտակցաբար, բացարձակապես անտեսում է այն և ձևավորել է մի միջավայր, որտեղ պարբերաբար ոչնչացնելով ազնվականությանը, արմատապես վտանգվել է ազգային համահավաք գիտակցությունը, ոտնահարվել ազգային սրբություններն ու արժեքները՝ ինքնության, հոգեբանության, մտածողության, կենցաղի, ավանդույթների, վարքականոնների, նույնիսկ, լեզվի և բառապաշարի առումով:

Ահա, թե ինչու է վտանգված ազգային գաղափարախոսությունն իր կարևորագույն բաղադրիչներով, մարդկային բանականությունից մինչև ազգային պետական համապարփակ քաղաքականության անտեսումը, ահա, թե ինչու է մարդկությունը հաշտվել իր ծնած պատուհասների բոլոր անհեթեթություններին և սրբապղծություններին և, ահա, թե ինչու եմ համոզված, որ ազնվականությանը կարող է նետահարել ցանկացած վիժվածք, ազգային-հասարակական- պետական շահը կարող է բռնաբարվել ցանկացած թափոնի կողմից, նրանք կարող են, նույնիսկ, սպանել բանական և մտածող, անանձնական նկրտումներ ունեցող մարդուն, բայց համոզված եմ, որ այդ տեսակին հաղթել անհնար է: Առավել քան վստահ եմ հայոց՝ ինքնաճանաչողության և արմատներին վերադառնալու անհրաժեշտության, նրա հոգևոր-մտային վերարթնացման, բարձր ընդունակությունների անմահության և ազգային համահավաք գիտակցության մոտալուտ վերածննդի մեջ:
Ես հավատում եմ մեր համազգային շահի հաղթանակին:


Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 10632

Մեկնաբանություններ